Եվրոպական դատարանը Ադրբեջանին ժամանակ է տվել մինչև երկուշաբթի՝ դեկտեմբերի 19-ը, ժամը 16-ը (Ֆրանսիայի ժամանակով), որ պատասխան ուղարկի Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ, որից հետո դատարանը կկայացնի վերջնական որոշում:
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը երեկ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Բերձորի (Լաչինի) միջանցքը։