Այլ

Արցախցիները մեկնել են Բաքվի հետ բանակցությունների․ ո՞վ է գլխավորում այն

Արցախցիները մեկնել են Բաքվի հետ բանակցությունների․ ո՞վ է գլխավորում այն

Այսօր Եվլախում կկայանա Բաքվի և Ստփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը։ Այսօրվա հանդիպմանն Արցախի պատվիրակությունը կներկայացնի ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի եղբայրը՝ Արթուր Հարությունյանը։

Պատվիրակությունն արդեն անցել է Աղդամի (Ակնա) շրջանով և շարժվում է դեպի Եվլախ, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հիշեցնենք, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ Արցախում հրադադարի մասին Ստեփանակերտի և Բաքվի միջև ձեռք բերված հայտարարությանը զուգահեռ ձեռք է բերվել նաև հանդիպման համաձայնություն։ Այն տեղի կունենա սեպտեմբերի 21–ին ադրբեջանական Եվլախ բնակավայրում։ 

Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկվելու է «ԼՂ զինված կազմավորումների լուծարման ու ամբողջական զինաթափման և վերաինտեգրման» հարցերը։

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image