Խմբագրի կողմից

Մենք էլ ենք ձախողվել

Մենք էլ ենք ձախողվել

Ինչո՞վ է այս` ՔՊ-ական իշխանությունը տարբերվում իր նախորդներից: Մեզ թվում էր, թե սրանք համեստ են, հղփացած չեն, կոռումպացված չեն: Եվ քանի որ ագահ չեն` չեն հղփանա, ձեռքը չեն մտցնի պետական գանձարանն ու հանրային միջոցները չեն յուրացնի: Մենք կարծում էինք` սրանք տենդերներ կազմակերպելիս, պաշտոններ բաժանելիս արդար կլինեն եւ իրենց յուրայիններին առաջ չեն մղի` դուրս թողնելով առավել արժանիներին:

Մեզ թվում էր` սրանք երբեք ընտրություն չեն կեղծի, սպառողի ու քաղաքացու իրավունքները չեն ոտնահարի, ավելորդ հարկային բեռ ու չափից դուրս մեծ տուրքեր չեն սահմանի: Մեզ թվում էր, որ հանրային միջոցները ծախսելիս ամեն ինչ թափանցիկ կլինի, եւ հանրությունը կմասնակցի այդ հարցերի քննարկմանը, այսպես կոչված` ինքը կորոշի՝ ինչ կառուցել, ինչը նորոգել, ինչը թույլատրել, ինչն ապամոնտաժել եւ այլն: Մեզ թվում էր` բնության եւ էկոլոգիայի հանդեպ սրանք շատ ուշադիր կլինեն, չէ՞ որ շատերը նախկին բնապահպաններ են, քաղհասարակության ներկայացուցիչներ: Նաեւ վստահ էինք, որ յուրայինների հանցանքների վրա աչք չեն փակի, իրենց քննադատողներին բերդերում չեն փակի, քննադատական կարծիքը կհանդուրժեն: Համոզված էինք, որ պետական կառույցները, մշակութային եւ կրթական օջախները չեն քաղաքականացնի-կուսակցականացնի, այդ կառույցների ղեկավարներ նշանակելիս չեն առաջնորդվի յուրային տգետներին նշանակելու սկզբունքով:

Մենք նաեւ մեծ հույսեր ունեինք, որ սրանք իրենց երկիրը, հողն ու ջուրը, պատմությունն ու մշակույթն ավելի շատ են սիրելու, եւ հայ ժողովրդի արժեհամակարգն ու ինքնությունը միայն շահելու են իրենց՝ իշխանության գալով: Ցավոք, ստիպված ենք արձանագրել, որ բոլոր կետերում սխալվել ենք, մեր սպասելիքները սրանք չեն արդարացրել, մեր վստահությունը չարաշահել են:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image