Հասարակություն

Ռուսական բուհերում զանգվածաբար չինարեն կուսուցանեն 

Ռուսական բուհերում զանգվածաբար չինարեն կուսուցանեն 

Չինարեն լեզվի ուսուցումը որպես կրթական ծրագիր կներառվի ռուսական բուհական համակարգի կրթակարգում, քանի որ այն դառնում է համաշխարհային ամենակարեւոր լեզուներից մեկը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի՝ Կրթության եւ գիտության հարցերով խորհրդական Անդրեյ Ֆուրսենկոն։ Նա մանրամասնել է, որ ներկայումս համաշխարհային գիտական գրականության մոտ 30 տոկոսը հրատարակվում է չինարենով։

Նշել է, որ այս առումով որեւէ պարտադրանք չի լինելու, սակայն որպես պետական կրթական քաղաքականություն, այն իրացվելու է, որպեսզի հնարավոր լինի մնալ համաշխարհային գիտական թրենդում։ Ի դեպ, Մոսկվայի Ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտում չինարենն ուսուցանվում է որպես երկրորդ պարտադիր օտար լեզու՝ ուսանողների պահանջով՝ ֆրանսերենի, գերմաներենի եւ իսպաներենի փոխարեն։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image