Հասարակություն

Որքան արժե մեկ աշակերտին դպրոց ուղարկելը

Որքան արժե մեկ աշակերտին դպրոց ուղարկելը

Հաշված օրեր են մնացել․ պատրաստվում ենք երեխաներին դպրոց ուղարկել։ Որպես դպրոցականի ծնող՝ իմ հաշվարկներն եմ արել, թե որքան արժե մեկ երեխային այսօր դպրոց ուղարկելը ։ Որպես մինջին աշխատավարձ ստացող՝ կներկայացնեմ այն ապրանքների  միջինացված գները,  որոնք ես ինքս եմ գնել։

Եվ այսպես՝ 6-10 տարեկան աշակերտի  վերնաշապիկը արժե 7000- 25 000 դրամ, տաբատները կամ կիսաշրջազգեստները՝ նույնքան ,  դպրոցական կոշիկների արժեքը 12 000- 25 000 դրամ է, մարզական համազգեստը՝ 10-12 000 դրամ։

Դպրոցական պարագաներից պայուսակն արժե 5 000- 15 000 դրամ, գրենական պիտույքները՝ օրագիր՝ 500-1000դրամ, նկարչական ալբոմ՝ 250-1000 դրամ,  ռետինը՝ 100-150 դրամ, քանոնը՝ 50-300 դրամ,  գունավոր մատիտներ՝ 250- 1000 դրամ, գրիչներ՝ 60-300 դրամ, գունավոր թուղթը՝ 250- 500 դրամ, գրչատուփ 350— 2000 դրամ, սոսինձը՝ 150-500 դրամ։

Ինչպես արդեն ասացի՝ գնել եմ նշված ապրանքների միջինը։ Ընդհանուր հաշվարկից հետո  ստացվեց, որ մեկ երեխայի համար մոտավորապես ծախսել եմ 75 հզր դրամ:

Թերևս, հարկ ենք համարում նշել, որ ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձը հենց 75․000 դրամ է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image