Հասարակություն

Երևանում մեկնարկել է Գինու փառատոնը. Բագրատ սրբազանը կմասնակցի

Երևանում մեկնարկել է Գինու փառատոնը. Բագրատ սրբազանը կմասնակցի

Երևանի Սարյան փողոցում մեկնարկել է արդեն ավանդական դարձած Գինու փառատոնը: Այս տարի այն տևելու է երեք օր: Ի տարբերություն նախորդ տարիների, գինու փառատոնի աշխարհագրությունը ընդլայնվել է՝ ներառելով Արամի փողոցի այգին:

Ավանդաբար, Wine days-ին մասնակցելու համար տարբեր երկրներից բազմաթիվ զբոսաշրջիկներ են մասնակցում: Այս տարի ևս մեծաթիվ զբոսաշրջիկներ են ժամանել Երևան:  Այս փառատոնը ոչ միայն զբոսաշրջիկների համար լավ առիթ է Հայաստան գալու, այլև հայ գինեգործներին բացառիկ հնարավորություն է տալիս սեփական արտադրանքը ներկայացնել և հետագա վաճառքների մասին պայմանավորվածություններ ձեռք բերել:

Վարկած կա, որ անգամ Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը, օրն ամփոփելուց հետո, շարժման մասնակիցների հետ գնալու է Սարյան փողոց՝ Գինու փառատոնին մասնակցելու:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image