Ղարաբաղյան պատերազմում «Հայաստանի ռազմական հանցագործությունները քննելու համար» Ադրբեջանն ու Թուրքիան ստեղծում են համատեղ հանձնաժողով։ Այս մասին հայտնում է Trend լրատվական գործակալությունը։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, հանձնաժողովի կազմում ներգրավվել է ավելի քան 30 երկրի ներկայացուցչի, եւ առաջիկայում այն կսկսի իր աշխատանքները։ Հանձնաժողով ստեղծելու առաջարկն արվել է Ադրբեջանի բնապահպանության եւ բնական ռեսուրսների փոխնախարարի, Թյուրքական աշխարհի գրողների ընկերակցության նախագահի եւ Իսլամական պետությունների գիտնականների միության գլխավոր տնօրենի կողմից։