Նախատեսվում է, որ երկու ամսում Հնդկաստանը կդառնա աշխարհի ամենաշատ բնակեցված երկիրը՝ ավելի քան 1,4 միլիարդ բնակչությամբ: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Միաժամանակ, գործակալության փոխանցմամբ, առնվազն մեկ տարի, իսկ գուցե ավելի երկար, երկիրը չի իմանա, թե քանի մարդ կա այնտեղ, քանի որ չի կարող նրանց հաշվել։
Հնդկաստանում տասնամյակը մեկ անգամ անցկացվող մարդահամարը, որը նախատեսված էր անցկացնել 2021 թվականին և հետաձգվել է համաճարակի պատճառով, ներկայումս խճճված է տեխնիկական և նյութատեխնիկական խոչընդոտների մեջ, և չկա որևէ նշան, որ մոտ ժամանակներս սկսվեն զանգվածային ձեռնարկումներ: