Հասարակություն

Անարդարությունը միայն Նիկոլ Փաշինյանով չի պայմանավորված

Անարդարությունը միայն Նիկոլ Փաշինյանով չի պայմանավորված

Իրավական այս խայտառակ անարդարությունը միայն Նիկոլ Փաշինյանով չի պայմանավորված, այստեղ քննիչներն էլ, դատախազն էլ, դատավորն էլ մեղավոր են: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում  հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխելու լուրին:

«Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխելու լուրը շատերն ուրախությամբ են ընդունում, բայց ուրախության հետ կա նաև ողբերգական վիճակ, երբ պատկերացնում ես, որ 2,7 տարի մարդն անազատության մեջ է եղել ուղղակի քաղաքական նպատակահարմարությունից, իշխանությունների վրեժխնդրությունից ելնելով»,- ասել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image