Քաղաքականություն

ԵԽ-ում կոչ են արել հրաժարվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարից

ԵԽ-ում կոչ են արել հրաժարվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարից

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․

««Կեղծ ակնկալիքներ». Եվրոխորհրդարանում կոչ են արել հրաժարվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարից․
Նիդեռլանդներից ընտրված Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մայկե Անդրիեսեն կոչ է արել Եվրոմիությանը հրաժարվել Հայաստանին իր շարքերը հրավիրելու գաղափարից, քանի որ, նրա խոսքով, Հայաստանը աշխարհագրորեն կտրված է եվրոպական տարածքից։ Եվրոհանձնաժողովին ուղղված իր պատգամավորական հարցման մեջ նա պնդում է, որ Եվրոմիությունը պետք է մնա տնտեսական միություն, այլ ոչ թե աշխարհաքաղաքական նախագիծ, և ընդլայնման քաղաքականության մեջ առաջնորդվի մայրցամաքի հստակ սահմաններով։

Նրա կարծիքով՝ ավելի ճիշտ կլինի ընդհանրապես չխոստանալ Հայաստանի ինտեգրումը Եվրոմիությանը, որպեսզի Երևանում կեղծ ակնկալիքներ չձևավորվեն, իսկ հանրապետության հետ համագործակցել այնպես, ինչպես Եվրոմիությունը համագործակցում է միավորման կազմից դուրս գտնվող ցանկացած այլ պետության հետ։ Անդրիեսեն նաև զգուշացրել է Բրյուսելին քաղաքական իրավիճակով պայմանավորված հապճեպ որոշումներ կայացնելուց՝ որպես նման մոտեցման բացասական հետևանքների օրինակներ բերելով Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության հայտերը։

Անդրիեսեն ներկայացնում է աջակողմյան «Ազատության կուսակցությունը» (PVV) և անդամակցում է Եվրոպական խորհրդարանի «Հայրենասերներ հանուն Եվրոպայի» (Patriots for Europe) խմբակցությանը, որը թվաքանակով երրորդն է Եվրոխորհրդարանում»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image