Հասարակություն

Համայնքապետն էլ իր սեփական հարցումն է անում

Համայնքապետն էլ իր սեփական հարցումն է անում

Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավար Միքայել Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում հարցում է անցկացնում` հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին մասնակցության վերաբերյալ։

Վարչական շրջանի ղեկավարին հետաքրքրում է՝ քաղաքացիները մասնակցելո՞ւ են ընտրություններին, թե` ոչ, կամ՝ եթե քննարկումներ կազմակերպվեն վարչական շրջանում, կմասնակցե՞ն դրանց։

Ամենահետաքրքրականը վերջին հարցն է. «Ձեր մասնակցությունն ընտրություններին կապվա՞ծ է համայնքային խնդիրների լուծման հետ»։

Կամ` Միքայել Օհանյանը ԱԺ ընտրությունը, դրանից քաղաքացիների ունեցած ակնկալիքները շփոթել է համայնքապետի ընտրության հետ, կամ էլ փորձում է ցույց տալ, որ իր շնորհիվ են Նորք Մարաշի բնակիչները ՔՊ-ին ձայն տալու։

Ի դեպ հարցումն այնքան կարևոր է վարչական շրջանի ղեկավարի համար, որ նա վճարովի գովազդ է միացրել ֆեյսբուքում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image