Միջազգային

Հունգարիան խիստ որոշում է կայացրել ՀՀ քաղաքացիների վերաբերյալ և ոչ միայն

Հունգարիան խիստ որոշում է կայացրել ՀՀ քաղաքացիների վերաբերյալ և ոչ միայն

Հունգարիայի կառավարությունը այսօրվանից դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի, Վրաստանի և Ֆիլիպինների քաղաքացիների համար:

Reuters-ը հաղորդում է, որ այս մասին հայտարարել է կառավարության խոսնակ Վանդա Սոնդին։

Նա նշել է, որ իշխանությունները մտադիր են խստացնել օտարերկրյա աշխատողների զբաղվածության կանոնակարգերը՝ մտահոգությունների պատճառով, որ դրանք խոչընդոտում են տեղացի աշխատողների աշխատավարձի աճին։

Սոնդին նշել է, որ սա կլինի երկիր օտարերկրյա աշխատողների հոսքը կարգավորելու առաջին քայլը։

Այնուամենայնիվ, Հունգարիայում արդեն իսկ գտնվող օտարերկրյա աշխատողները կկարողանան դիմել իրենց թույլտվությունների երկարաձգման համար, իսկ նախկինում ներկայացված դիմումները կմշակվեն սահմանված ընթացակարգերի համաձայն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image