Էքսկլյուզիվ

Զգուշացրել են՝ չթռնեն հանրահավաքից, լրագրողների հետ չխոսեն

Զգուշացրել են՝ չթռնեն հանրահավաքից, լրագրողների հետ չխոսեն

Քաղպայմանագրի այսօր կայացած ամփոփիչ հանրահավաքին իշխող ուժում նախապատրաստվել են շուրջ երկու շաբաթ։ Փաշինյանը ճնշումների եւ սպառնալիքների միջոցով խնդիր է դրել Հանրապետության հրապարակ լցնել՝ այդպիսով ընտրություններից մեկ օր առաջ հոգեբանական ճնշում գործադրելու մրցակիցների եւ քաղաքացիների վրա։

Մենք տեղեկացանք, որ հրահանգվել է անխտիր բոլորին՝ մարզպետեր, համայնքապետեր, Երեւանի քաղաքապետ եւ վարչական շրջանների ղեկավարներ, որպեսզի իրենց ենթակայությամբ գործող բոլոր հիմնարկների բոլոր աշխատողներին մեկ մարդու պես բերել հրապարակ, ընդդիմացողներին ազատել աշխատանքից, ընդ որում՝ պարտադիր պահանջ է ներկայացվել, որ հանկարծ չգան՝ ներկա ստանան ու հեռանան, այլ սկզբից մինչեւ վերջ մնան հանրահավաքին՝ վերջում էլ են ստուգելու, նաեւ հրահանգել են՝ բառ չփոխանակել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Ամեն ինչ արել են, որպեսզի ոմանց մտքով չանցի, որ կարող են կեսից «թռնել», հատուկ վերակացուներ են նշանակել ամեն կոլեկտիվի վրա, որը տեսանկարահանելու է սկզբից մինչեւ վերջ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image