Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․
«Ընտրությունների միջոցով իշխանափոխություն, թե ոչ թավշյա հեղափոխություն
Եթե ընտրություններից հանվի գլխավոր ընդդիմադիր մասնակիցներից որևէ մեկն, ինչը վաղուց կանխատեսվում էր, ապա մեզ սպասվում է հեղափոխություն` ոչ թավշյա։
Ինչու ոչ թավշյա, որովհետեւ գործող ռեժիմը հասկանալով, որ ընտրությունների արդյունքում պարտվելու է, որոշել է իշխանությունը պահել ուժային եղանակով։
Դա ոչ թե արեւմտյան սցենար է, ինչպես ոմանք կարծում են, այլ կոնկրետ մեկ անձի, եւ այդ մեկ անձը գիտեք, թե ով է։
Այս հավանական սցենարի դեպքում հունիսի երկրորդ կեսին եւ հուլիսին մեր ժողովրդի համար շատ ծանր եւ գուցե արյունոտ իրադարձություններ են սպասվում։
Այդ ամենից խուսափելու միայն մեկ տարբերակ կա, ընդդիմադիր ուժերը պետք է ճնշող մեծամասնությամբ ջախջախեն գործող ռեժիմին։ Այդ դեպքում ուժային կառույցներն ու պետական ապարատը չի կատարի Մահաբերի հրահանգները։
Յուրաքանչյուր ընտրող պետք է գիտակցի, որ որ քվեարկելով Մահաբերի օգտին, իր խղճի վրա ծանր բեռ է վերցնում»։