Ռուսաստանը ներկայումս գտնվում է ոչ բարեկամ երկրների անվերջ պատժամիջոցների ճնշման տակ, սակայն հանգիստ հաղահարում է դրանք։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով արբիտրաժային և ռազմական դատարանների, ինչպես նաև ընդհանուր իրավասության դատարանների դատավորների նիստում։
«Մենք ապրում ենք դրսի մշտական ճնշման տակ, ես նկատի ունեմ այս անվերջ պատժամիջոցները: Ինչպես տեսնում ենք բոլորս, մենք հանգիստ հաղթահարում ենք դրանք», - ասել է նա։
Պուտինը նաև ընդգծել է, որ օտար երկրների անբարյացակամ գործողություններին և ռուսական տնտեսությունը ոչնչացնելու նրանց փորձերին պատասխանը կարող է լինել միայն մեկ բան․
«Իրավապահ մարմինների և հատկապես դատական համակարգի կողմից ազատության և պաշտպանվածության ոլորտի ընդլայնումը»։