Միջազգային

Հարբած քաղաքացին դանակահարել և դաժանորեն սպանել է իր կնոջը

Հարբած քաղաքացին դանակահարել և դաժանորեն սպանել է իր կնոջը

Մերձմոսկովյան Դոմոդեդովոյում հարբած տղամարդը դանակահարել է իր կնոջը։ Հարուցվել է քրեական գործ, իսկ կասկածյալը ձերբակալվել է, ՌԻԱ Նովոստիին հայտնել են տարածաշրջանի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունից։

Քննիչների տվյալներով՝ մեղադրյալը, հարբած վիճակում, ուրբաթ օրը վիճաբանել է իր 38-ամյա կնոջ հետ և մի քանի անգամ դանակի հարվածներ հասցրել նրա կրծքավանդակին։ Տուժողը մահացել է դեպքի վայրում։

Իրավապահ մարմինների աշխատակիցները ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ կինը աշխատում էր Դոմոդեդովոյի հիվանդանոցում։

«46-ամյա տեղացի բնակչին մեղադրանք է առաջադրվել իր 38-ամյա կնոջ սպանության համար», - հայտնել է գործակալությունը՝ հավելելով, որ տղամարդը ձերբակալվել է։

Լրահոս

Ամենաընթերցված

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Մարդ մեկ-մեկ մտածում է, որ եկել է մեր քաղաքակրթության վերջը: Ճիշտ այնպես, ինչպես մեկուկես հազարամյակ...

×
Gallery Image