Հերթական աշխատանքից ազատված ոստիկանը, այս անգամ Ռոբերտ Քոչարյանին վերաբերվող նյութը հավանելու համար: ՀՀ ՔԿ Սևանի քննչական բաժնի քննիչ Անդրանիկ Անտոնյանը երեկ ազատվել է աշխատանքից: Անտոնյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս տեղեկացավ աշխատանքից ազատման մասին. «Ես ուղղակի ֆեյսբուքում ինֆորմացիայի եմ հանդիպել, եւ կիսվել եմ այդ ինֆորմացիայով: Դրա համար ծառայողական քննություն են անցկացրել, երեկ կրկին նիստ էր, քննարկվում էր քննչական կոմիտեի նախագահի միջնորդությունը՝ ինձ զբաղեցրած պաշտոնից հեռացնելու վերաբերյալ եւ ինձ ասացին, որ ես աշխատանքից ազատված եմ: Ես այսքանը կասեմ, մնացածը կարող եք իմ փաստաբանից տեղեկանալ»:
Դատարա՞ն եք դիմելու. «Անպայման, ես դիմելու եմ դատարան: Ես գտնում եմ, որ որեւէ օրենքի խախտում չեմ արել, ես հասկանում եմ ինչ է նշանակում քաղաքական զսպվածություն, քաղաքական չեզոքություն, գիտակցում եմ, որ ես աշխատում եմ մի կառույցում, որը ապաքաղաքական է»: Անտոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 44 օրյա պատերազմի ժամանակ կամավոր մեկնել է Արցախ, եւ տուն վերադարձել նոյեմբերի 7-ին:
Նշենք, որ ոստիկանական համակարգից դուրս եկած ոստիկան Սերժ Ղարիբյանը եւս իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել, որով հայտնում է՝ Անդրանիկ Անտոնյանին հեռացրեցին ՀՀ ՔԿ Սևանի քնչական բաժնի քննիչի պաշտոնից»։