Այլ

Որքանով է օգտակար նիհարեցնող աղցանը

Որքանով է օգտակար նիհարեցնող աղցանը

Ռուս մասնագետ Եվգենի Բելոուսովը ներկայացրել է նիհարեցման դեպքում օգտագործվող հայտնի աղցանների բացասական կողմերը։ Մասնավորապես նա խոսել է «Щетка» աղցանի մասին, որը բաղկացած է ճակնդեղից, գազարից, կաղամբից եւ լիմոնի հյութից։ Մասնագետը նկատել է, որ թե նշված աղցանը, թե նիհարեցման դեպքում կիրառվող աղցանները պարունակում են մեծ քանակությամբ կոպիտ բջջաթելեր եւ դա կարող է այնքան էլ օգտակար չլինել մարդու մարսողական համակարգի համար, որքան թվում է։ «Щетка» աղցանը նման աղցաններից է։ Այն պարունակում է մեծ քանակությամբ կոպիտ բջջաթելեր։

Իրապես այն նպաստում է աղիների ակտիվացմանը, օգնում նիհարելուն։ Սակայն այն ունիվերսալ կիրառության համար նախատեսված սննդատեսակ չէ։ Օրինակ՝ կարող է առաջացնել գաստրիտի սրացում, ստամոքսի խոցեր, կոլիտ, երբեմն նաեւ՝ դիարեյա։ Փքման հակում ունեցող մարդկանց մոտ կարող է բերել աղեստամոքսային համակարգում տհաճ ծանրության զգացողությունների։ Զգայուն ստամոքս ունեցողներն էլ օրինակ պետք է զգուշանան լիմոնի հյութից։Բացի այդ, նման աղցանները չեն կարող տեւականորեն ապահովել մարդու մոտ քաղցի հագեցման զգացողություն, նշել է Բելոուսովը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image