Վայոց Ձորի մարզի Ելփինի կամրջի մոտակայքում մեքենան դուրս է եկել ճանապարհից ու գլորվել ձորը։ Ականատեսները Հրապարակի հետ զրույցում պատմեցին,որ մեքենայի ընթացքի ժամանակ վթարային իրավիճակ է ստեղծվել, փորձել են խուսափել հարվածից ու ընկել են ձորը ։
«Մեզ պիտի խփեին, այն էլ ընկան ձորը, մոտ հիսուն մետր բարձրությունից»,-ասաց մեզ ականատեսը։
Բարեբախտաբար մեքենայում գտնվող երկու երիտասարդներն էլ մեքենայից ինքնուրույն դուրս էին եկել եւ փորձում էին բարձրանալ վերեւ։ Միայն հրաշքով կարելի էր այդ բարձրությունից ընկնել ու քերծվածքներով ազատվել։
Մանրամասն՝ տեսանյութում