Այլ

Ադրբեջանը սննդամթերք է ուղարկել ԼՂ հայերին․ ի՞նչ է հայտնի (լուսանկար)

Ադրբեջանը սննդամթերք է ուղարկել ԼՂ հայերին․ ի՞նչ է հայտնի (լուսանկար)

Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) որոշել է մարդասիրական նպատակներով սննդամթերք պարունակող բեռներ ուղարկել ԼՂ-ում ապրող հայ բնակիչների կարիքները հոգալու համար։
Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղ է ուղարկվել 20-ական տոննայով երկու բեռնատար՝ տարբեր պարենային ապրանքներով և հիգիենայի պարագաներով և 2 ավտոմեքենա՝ հացով։ Այս պահին Աղդամի (Ակնա) շրջանով մեքենաները  շարժվում են դեպի Ասկերան։

Ապրանքն Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով կհասցվի հասցեով և կբաշխվի բնակչության շրջանում։

Հիշեցնենք, որ Ստեփանակերտի և Ադրբեջանի ներկայացուցիչների՝ Եվլախում երեկ կայացած հանդիպման ժամանակ, ըստ ադրբեջանական կողմի, պայմանավորվածություն է ձեռք բերվել Բաքվի կողմից ԼՂ-ին մարդասիրական օգնություն ցուցաբերելու մասին։

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image