Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը ցանկանում է փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու տարելիցի կապակցությամբ «խաղաղության ելույթով» հանդես գալ։
Այս մասին հայտնում է Sky News-ը՝ հղում անելով Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանիին։
Աղբյուրի փոխանցմամբ, երեկ՝ փետրվարի 16-ին, Հռոմում Տայանին հանդիպել է Չինաստանի ԱԳ նախարար Ցին Գանի հետ, ով պատմել է ՉԺՀ ղեկավարի այդ մտադրության մասին։