Կորոնավիրուսի դեմ պայքարի ՌԴ շտաբը թույլատրել է բացել Թուրքիայի հետ լիարժեք ավիահաղորդակցությունը հունիսի 22-ից։
Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն։ Շտաբը ղեկավարող Տատյանա Գոլիկովան հայտնել է, որ որոշումն ընդունված է ռուսաստանյան տեսչական խմբի եզրակացության հիման վրա։ Որ այդ երկրում պահպանվում է դիմակային ռեժիմը, ինչպես նաև հասանելի են սանիտայզերներն ու կորոնավիրուսի դեմ պայքարի մյուս միջոցները։
Թուրքական հյուրանոցների աշխատակիցների 90 տոկոսը պատվաստված է։
Ավելի վաղ, ապրիլի 12-ին, երկրում համաճարակային վիճակի կտրուկ վատթարացման պատճառով Թուրքիայի ու ՌԴ-ի միջև ավիահաղոդակցությունը դադարեցվել էր։