Այլ

Գյումրեցու հումորով՝ հո մենք բարբա չե՞նք կպնելու

Գյումրեցու հումորով՝ հո մենք բարբա չե՞նք կպնելու

Վարդան Ղուկասյանը դուրս եկավ իր աշխատասենյակից և գյումրեցու անկրկնելի հումորով ասաց․ « Հո մենք բարբա չե՞նք կպնելու»։ Ոնց որ պատերազմի դաշտ լինի։ Անթիվ, անհամար զորք է հավաքվել և ժողովուրդն էլ իր կենդանի մարմնով փորձում է պաշտպանել  իր ձայնը, իր ընտրած քաղաքապետին։ Գիտե՞ք քաղաքապետի այս արտահայտությունն   ինչ է նշանակում։ Սա հումոր չէ, ողբ է։ Մի կողմը՝ Վարդան Ղուկասյանը,  մտածում է, որ պետական մսաղացի դեմ ոչինչ անել չի կարող։ Միևնույն է, իրեն ձերբակալելու են։ Եթե ժողովրդի փեշի տակ մտնի, պատսպարվի, ձերբակալությունը կարող է երկարաձգվել, բայց ի վերջո, կատարվելու է։

Դրանից տուժելու են քաղաքացիները, որովհետև իշխանության համար մարդկային արժեքը զրոյի է հավասար։ Վարդան Ղուկասյանն ասում է՝  մենք գնում ենք, մենք խնդիր չունենք, ամեն ինչ նորմալ կլինի։ Այդպես էր մտածում նաև Շիրակի թեմի առաջնորդն ու մյուս քաղբանտարկյալները։ Մի բան պարզ է՝ եթե պատերազմ է ներսում հայտարարված, պիտի որպես պատերազմ ընդունել ու գործել ռազմավարական ստրատեգիայով։ Այլապես գերի հանձնվելով, ժողովուրդը մենակ ու անպաշտպան է մնում։ Գերի հանձնվելը լուծում չէ։ Ինչքան շատ գերիներ հանձնվեն, ժողովրդի վիճակն ավելի է վատթարանալու։ Ներսում պատերազմ է հայտարարված։ Դրան համարժեք ստրատեգիա պիտի մշակվի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image