Քաղաքականություն

Չարենցավանցի ակտիվիստները ոստիկանների սեւ ցուցակում են հայտնվել

Չարենցավանցի ակտիվիստները ոստիկանների սեւ ցուցակում են հայտնվել

Չարենցավանցի ակտիվիտները հայտնվել են ՔՊ-ի սեւ ցուցկում։ Երբ Փաշինյանի շրջիկ պատարագասերների թափառախումբը Չարենցավան էր եկել՝ պատարագի մասնակցելու, ակտիվիստներին վաղ առավոտյան բերման էին ենթարկել ոստիկանություն, քանի որ նրանք պատրաստվում էին թռուցիկներ եւ Փաշինյանին դիմավորել «Մի քանդիր եկեղեցին», «Վերադարձրե՛ք անձնագրայինը», «Արցախը Հայաստան է» պաստառներով։

Ակտիվիստներին բաժին տարան զենք-զինամթերքի կասկածանքով, ոչինչ չգտան, բայց քրեական գործ հարուցեցին՝ մի քանի ժամ ոստիկանությունում պահելուց հետո բաց թողեցին: Օրեր առաջ, երբ Փաշինյանը Կոտայքի մարզում քարոզարշավ էր անում նույն չարենցավանցի ակտիվիստները, իմանալով Փաշինյանի այցի օրն ու ժամը, որոշել էին այս անգամ չհանդիպել Փաշինյանին՝ Չարենցավանից դուրս գնալ, իրենց օրը՝ ընկերական հանգիստ միջավայրում անցկացնելու: Որոշել էին Գավառ գնալ: Սակայն Գավառ չհասած, նրանց մեքենանները կանգնեցրել են ոստիկանները՝ պարզաբանել, որ զենք-զինամթերքի ստուգում են իրականացնում եւ կրկին տարել են Գավառի ոստիկանական բաժին։ Մի քանի ժամ այնտեղ պահելուց հետո ազատ արձակելու որոշումերը տալիս են ձեռքներն ու բաց թողնում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image