Քիչ առաջ, ինչպես հայտնի է, Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում զրուցում էր լրագրողների հետ։ Նրանից հետաքրքրվեցին նաև՝ արդյոք ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի անունը արդյոք կարող է քննարկվել որպես վարչապետի թեկնածու։
«Հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է։ Տո մարդիկ իմ անունն էլ են քննարում»,- ժպտալով ասաց Սրբազանը։ Հարցին՝ իսկ պատրա՞ստ եք ընդունել պահանջը, եթե այն ձևակերպվի, Սրբազանն արձագանքեց․ «Տեսեք, ես երկու սկզբունք ունեմ, որոնց մասին հետո կխոսեմ։ Տիրոջ կամոք թող լինի, մնացածը հետո կասեմ»։