Քաղաքականություն

Քննարկում են Ադրբեջանի՞ց գազը գնել

Քննարկում են Ադրբեջանի՞ց գազը գնել

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հայտարարել է, որ գազի սակագնի հնարավոր թանկացման վերաբերյալ այս պահին որևէ պաշտոնական առաջարկ չի քննարկվում։

Նրա խոսքով՝ թեև տեսականորեն հնարավոր է տարբեր առաջարկների առաջացում, այդ թվում՝ ռուսական գործընկերների կամ «Գազպրոմ-Արմենիա»-ի կողմից, ներկայումս նման նախաձեռնություն չկա։

«Տեսականորեն հնարավոր է՝ հիմա ճեպազրույց եմ տալիս, բայց այս պահին որևէ նման առաջարկ չկա»,- նշել է նա։

Մեսրոպյանը միաժամանակ ընդգծել է, որ Հայաստանը ունի նաև այլընտրանքային մատակարարման հնարավորություններ՝ հարակից տարածաշրջաններից, այդ թվում՝ Ադրբեջանից, Թուրքմենստանից և Պարսկաստանից, եթե ենթակառուցվածքները թույլ տան նման ներմուծում իրականացնել։

Հարցին՝ արդյոք կախվածության ռիսկեր չի տեսնում, մասնավորապես Ադրբեջանից հնարավոր մատակարարումների դեպքում, ՀԾԿՀ նախագահը նշել է, որ որպես քաղաքացի ունի տարբեր մտահոգություններ, սակայն հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ գազի թանկացման առաջարկ չի ներկայացնում։

«Այլընտրանքները կան, հարակից տարածքներում՝ Ադրբեջանից, Թուրքմենստանից կամ Պարսկաստանից, բոլոր այն հնարավոր երկրները, ովքեր գազ են վաճառում և ենթակառուցվածքները թույլ են տալիս, որ Հայաստանն այդ երկրներից գազ գնի, բնականաբար կգնի»,- ասել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image