Մեր ձեռքի տակ են հայտնվել «Էմպիրիկա» հետազոտական և խորհրդատվական ընկերության անցկացրած հարցումների պատասխանները Երևանում։ Հարցումների պատասխանները՝ ստորև․
Ըստ հարցման արդյունքների՝ Նիկոլ Փաշինյանից դժգոհությունը պատմականորեն բարձր է։ Հարցվածների 53%-ը ցանկանում է,որ հաջորդ վարչապետը լինի Սամվել Կարապետյանը։ Փաշինյանին նախապատվություն է տալիս հարցվածների 21%-ը։ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանին» կընտրի հարցվածների 34%-ը, «Հայաստան» դաշինքին՝ 20%-ը, ՔՊ-ին՝ 19%-ը։

