Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի պատմական և փայլուն հաղթանակի կապակցությամբ։
Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում մեր պատանիները գրանցեցին կատարյալ արդյունք՝ 6 խաղ, 6 հաղթանակ՝ արժանանալով չեմպիոնի կոչմանը և նվաճելով B դիվիզիոնի ուղեգիրը։
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում հավաքականի մարզչական շտաբին, խաղացողներին, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ողջ անձնակազմին, կամավորներին և բոլոր նրանց, ովքեր օր ու գիշեր աշխատեցին այս հաջողությունն իրականություն դարձնելու համար։
Այս հաղթանակը հերթական անգամ ապացուցեց, որ հայկական բասկետբոլը զարգանում է ճիշտ ուղղությամբ։ Մեր համառ աշխատանքը, հետևողականությունն ու երկարաժամկետ տեսլականը տալիս են իրական արդյունքներ՝ անկախ որոշ թափթփուկների և ապակառուցողական անձանց կողմից ստեղծվող խոչընդոտներից։
Այս հաջողությունը բոլորիսն է։ Այն պատկանում է մեր մարզիկներին, մարզիչներին, ընտանիքներին, երկրպագուներին և յուրաքանչյուրին, ով հավատում է հայկական բասկետբոլի ապագային։
Հրաչյա Ռոստոմյան