«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Հուսով եմ ՊՆ-ն շատ արագ տեղեկություն կտա Ադրբեջանի կողմից սահմանին արդեն մեկ ժամից ավել շարունակվող ինտենսիվ հրաձգության մասին, որը, վստահ եմ, շատ լավ լսում են նաև ԵՄ դիտորդները»։
Նշենք` մեր տեղեկություններով կրակոցներ են Խոզնավար, Խնածախ, Արավուս գյուղերի ուղղությամբ։ Ապրիլի 5-ի ցերեկը Խնածախի վարչական ղեկավարը Hraparak.am-ին հաստատել էր կրակոցի մասին լուրերը։