Միջազգային

Զելենսկու հետ գաղտնի նամակագրության համար՝ հայտնվել է սկանդալի կենտրոնում

Զելենսկու հետ գաղտնի նամակագրության համար՝ հայտնվել է սկանդալի կենտրոնում

Եվրահաձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ ԵՄ առաջնորդների հետ ունեցած գաղտնի նամակագրության պատճառով։ Այս մասին հայտնում է Berliner Zeitung պարբերականը։

Նրա նկատմամբ սկսվել է հետաքննություն։ Համաձայն հաղորդման, ամեն բան սկսվել է այն բանից, երբ նիդերլանդական Follow the Money կազմակերպությունը պահանջել է հրապարակել խմբային զրուցարանի մասին տվյալներ, իսկ Եվրահանձնաժողովը մերժել է դրանք հրապարակել։ Բանն այն է, որ դեռ հունվարին գաղտնի նամակագրության մասին տեղեկությունները հայտնվել էին մամուլում եւ առաջացրել հետաքքրություն հանրային սեկտորում եւ հետաքննող լրագրողների շրջանում։

Հետաքննությունը սկսել է եվրոպական Օմբուդսման Թերեզա Անժինյոն։ Շաբաթներ առաջ նա այդ մասին իրազեկիչ նամակ է ուղարկել Եվրահանձնաժողովին։ Գաղտնի խմբային զրուցարանում կան՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Զելենսկին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին եւ բրիտանական արդեն նախկին վարչապետ Կիր Ստարմերը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image