Ամերիկացի հայտնի դերասան, «Մահացու զենք» ֆիլմի աստղ Դենի Գլովերը խոստովանել է, որ արդեն մի քանի տարի է, ինչ ունի Ալցհեյմերի հիվանդություն։ 79-ամյա դերասանի մոտ այդ նեյրոդեգեներատիվ հիվանդությունն ախտորոշվել է 2022 թվականին։ Այս մասին հայտնում է Deadline պարբերականը։ Դերասանը ասել է, որ որոշ առումով նա կարողանում է ապրել այդ հիվանդության հետ, սակայն վստահ է, որ հիվանդության զարգացման հետ զուգահեռ ամեն բան իր կյանքում փոխվելու է եւ դառնալու ավելի դժվար։ Գլովերը ասել է, որ հիշողությունն արդեն սկսել է ազդել իր հիշողության, շարժումների եւ խոսքի վրա, դանդաղեցնելով դրանք, սակայն ամեն դեպքում ամենօրյա կյանքում եւ կենցաղում փորձում է պահպանել ակտիվությունը։
Մասնագետները հորդորել են պահպանել ֆիզիկական ակտիվությունը, վերահսկել զարկերակային ճնշումն ու դիաբետը, հետեւել քնի որակին, չկորցնել սոցիալական կապերը։ Դերասանի դուստրը՝ Մանդիսան էլ հայտարարել է, որ կարեւոր է, որպեսզի հայրը ինքնուրույն կարողանա վերահսկել իր կյանքը։ Նաեւ ասել է, որ ամենահարմար պահն է, որ հայրը խոսի ու անկեղծորեն ներկայացնի իր վիճակը, պատասխանելով բոլոր հարցերին, որպեսզի երկրպագուների հանդեպ լինի ազնից ու անկեղծ։