«Սպուտնիկ V» պատվաստանյութի ստեղծման պատասխանատու Ալեքսանդր Գինցբուրգը պետական մրցանակների շնորհման արարողությունից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ առաջարկել է, որպեսզի վերջինս դրդի բնակչրությանը՝ պատվաստվել։ Այս մասին հաղորդվում է «Россия 24» հեռուստաալիքի ռեպորտաժում։
«Ժողովրդավարությունը հինաալի բան է, նակց այն երբևէ առնչություն չունի մարդկային առողջության հետ։ Ժողովրդին պետք է դրդել»,- ասել է մասնագետը։
Նրա խոսքով՝ մարդկանց առողջության պահպանման համար անհրաժեշտ է ոտնահարել որոշ կանոններ։ Իսկ որոշակի ճնշման անհրաժեշտությունը Գինցբուրգը բացատրել է մայրաքաղաք Մոսկվայում պատվաստման արագության տեմպերով․ օրական՝ 10 հազար մարդ անհրաժեշտ 70-80 հազարի փոխարեն։
Պուտինն իր հերթին նշել է, թե Ռուսաստանի համար նորմալ է բոլոր նոր պրոցեդուրաների նկատմամբ զգուշավոր մոտեցումը։
Պատվաստումներ արվել են նաև 8 -12 տարեկան երեխաներին և առայժմ ոչ մի կողմնակի ազդեցություններ ի հայտ չեն եկել և չեն արձանագրվել։