Հասարակություն

Վարդան Ղուկասյանի մասին «Հրապարակ»-ին հարցազրույց տված քրեականի աշխատողին հեռացրել են գործից

Վարդան Ղուկասյանի մասին «Հրապարակ»-ին հարցազրույց տված քրեականի աշխատողին հեռացրել են գործից

Հոկտեմբերի սկզբին «Հրապարակ»-ին հարցազրույց տալու համար ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության ՀԿԳ ավագ օպերլիազոր Հակոբ Անանյանին այսօր հեռացրել են աշխատանքից։ Վարդան Ղուկասյանի հետ ենթադրաբար կապ ունենալու պատճառով շուրջ 3 ամիս կալանավորված, ապա ազատ արձակված Անանյանն այդ հարցազրույցում մանրամասներ էր հայտնել իր նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի մասին։ Անանյանն այդ հարցազրույցում նշել էր, որ իր վրա «կարված» գործի նպատակն է եղել Վարդան Ղուկասյանի հետ փոխկապակցված անձանց՝ Լուսինե եւ Կարինե Ղուկասյաններին Երեւանի քաղաքապետի ընտրություններից առաջ կալանավորելը։ 

Օպերլիազորը պատրաստվում է դատական հայց ներկայացնել Ներքին գործերի նախարարության ոստիկանության դեմ՝ պահանջելով անվաներ ճանաչել ՀՀ ՆԳՆ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 2023թ․ հոկտեմբերի 31-ի որոշումը։ 

Տեսանյութով հարցազրույցը՝ վաղը։

Լրահոս

Ամենաընթերցված

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Մարդ մեկ-մեկ մտածում է, որ եկել է մեր քաղաքակրթության վերջը: Ճիշտ այնպես, ինչպես մեկուկես հազարամյակ...

×
Gallery Image