Ադրբեջանի դպրոցներում TikTok-ին հասանելիությունն արգելափակվել է։
Այս մասին հայտարարել է գիտության և կրթության փոխնախարար Ֆիրուդին Գուրբանովը, գրում են տեղի ԶԼՄ-ները։
Փոխնախարարի խոսքով՝ դպրոցական ցանցում ինտերնետին մուտքը սահմանափակվել է։
«Դպրոցներում ահաբեկչությանը և այլ վտանգավոր նյութերին վերաբերող թեմաներին մուտքը արգելափակվել է։ Ընդհանուր առմամբ, սահմանափակումներ են դրվել ավելի քան 200 պոտենցիալ վնասակար թեմաների վրա», - նշել է նա (մեջբերում է Qafqazinfo-ն)։