Միջազգային

Ինչ խնդիրներ են արձանագրել ԱՊՀ դիտորդներն այս ընտրություններում

Ինչ խնդիրներ են արձանագրել ԱՊՀ դիտորդներն այս ընտրություններում

Հայաստանում բացակայում է տանը քվեարկելու մեխանիզմը, ուստի անհասկանալի է, թե տնից դուրս գալու հնարավորություն չունեցող մարդիկ ինչպես են կարողացել իրացնել իրենց ընտրական իրավունքը։

Այս մասին հայտարարել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար, գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին։

Բացի այդ, դիտորդները հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների համար ընտրական ենթակառուցվածքների հասանելիության խնդիրներ են արձանագրել։

Ըստ նրանց դիտարկումների, ինչպես 2021 թվականի ընտրությունների ժամանակ, այնպես էլ հիմա մեծ թվով ընտրատեղամասեր տեղակայված են եղել շենքերի երկրորդ հարկում, ինչը խոչընդոտներ է ստեղծում տարեց և հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image