Քաղաքականություն

Արդեն որքան ձայն է վերադարձվել

Արդեն որքան ձայն է վերադարձվել

ԲՀԿ անդամ Արման Աբովյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ վերահաշվարկի արդյունքում արդեն արձանագրվել է քվեների վերականգնման դեպք։

Նրա խոսքով՝ միայն չորս ընտրատեղամասերում կատարված ստուգումների արդյունքում վերադարձվել է շուրջ 120 ձայն իրենց քաղաքական ուժին։ Աբովյանը նշել է, որ սա ցույց է տալիս ընտրական գործընթացում առկա խնդիրների մասշտաբը։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ իր գնահատմամբ՝ արձանագրված խախտումները չեն սահմանափակվում միայն տեխնիկական բնույթի խնդիրներով։ Նրա կարծիքով՝ առկա գործընթացները կարող են ունենալ նաև քաղաքական ենթատեքստ։

«Կան տվյալներ, որ այն պրոցեսները, որոնց մենք ականատես ենք, իրականում տեխնիկական բնույթ չեն կրում, այլ՝ քաղաքական։ Սա իմ հիմնավոր կասկածն ու ենթադրությունն է՝ հաշվի առնելով այն գործընթացները, որոնք կարող են ծավալվել ԱԺ-ում, եթե, օրինակ, լինի 3 ընդդիմադիր ուժ, և այլ պրոցես կգնա, եթե լինի 2 ընդդիմադիր ուժ»,- ասել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image