Այլ

Հետաքննվում է մանկահասակ երեխայի սպանությունը

Հետաքննվում է մանկահասակ երեխայի սպանությունը

Գերմանիայում, Բադեն-Վյուրթեմբերգի երկրամասում ոստիկանությունը հետաքննում է երեք ամյա մանկահասակ տղա երեխայի առեւանգման եւ սպանության գործը։ Երեխայի մայրը նրան թողել էր մայթին՝ մանկական սայլակի մեջ դրված, որպեսզի գնումները տուն տաներ, իսկ երբ վերադարձել էր, երեխային առեւանգած էին եղել։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։

Մեկ օր անց երեխայի դիակը հայտնաբերվել էր Ռանկբախ գետակում։ Իրավապահները դեռեւս նույնականացում չեն իրականացրել, սակայն առաջարկված վարկածի համաձայն, երեխային եւ մորը գաղտնի հետեւել են, երբ վերադառնալիս են եղել խանութից՝ հանցագործություն կատարելու համար։ Հայտնի է նաեւ, որ մայրը երեխային երբեք չի թողել միայնակ կամ իր տեսադաշտից դուրս։ Գնումների դուրս գալուց մինչեւ առեւանգման փաստի արձանագրումը՝ տեւել է մեկուկես ժամ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image