Այլ

Որն է ոսկու եւ արծաթի թանկացման պատճառը

Որն է ոսկու եւ արծաթի թանկացման պատճառը

Ոսկին եւ արծաթը միջազգային բորսաներում թանկացել են՝ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ Շվեյցարիայում ընթացող բանակցությունների եւ ներդրողների կողմից ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգերի դրամական հեռանկարների գնահատման ֆոնին։ Համաձայն բորսայական տվյալների, ոսկին թանկացել է 0,8 տոկոսով եւ մեկ տրոյական ունցիայի դիմաց, որը համարժեք է մոտ 31,1 գրամին, կազմել է 4194,83 դոլար։ Արծաթն էլ թանկացել է 1,6 տոկոսով մեկ ունցիայի դիմաց, կազմելով 66,03 դոլար։ Պլատինի դեպքում գնաճը կազմում է 0,3 տոկոս եւ մեկ ունցիայի դիմաց կազմում է գինը 1671,60 դոլար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image