Քաղաքականություն

Գյումրիում բախում է եղել թեկնածուներից մեկի թիմակիցների և ոստիկանների միջև. տեսանյութ

Գյումրիում բախում է եղել թեկնածուներից մեկի թիմակիցների և ոստիկանների միջև. տեսանյութ

Դեռ երեկվանից Գյումրիի պարեկային ծառայության աշխատակիցները փորձել են միջամտել « Մայր Հայաստան» դաշինքի թիմի անցկացվող քարոզարշավը, պատճառաբանելով , որ նրանք խոչընդոտում են երթևեկությանը , ֆիքսեցինք, թե ինչպես են ոստիկանները մոտենում մեքենաներով երթ անող թիմի մասնակիցներին և փորձում մեքենաները տանել տուգանային հրապարակ։

Այդ ընթացքում երիտասարդների և ոստիկանների միջև քաշքշուկ սկսվեց, երիտասարդները փորձում էին դիմադրել` բացատրելով, որ ընդամենը խաղաղ երթ են իրականացնում ։Ամենայն հավանականությամբ սա իշխանությունների կողմից հերթական հրահանգն է ամեն կերպ խանգարել Մայր Հայաստանի քարոզարշավները։ Այս կերպ մեկնաբանեցին երթի մասնակիցները։

Մանրամասն` տեսանյութում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image