Այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են անցկացրել Գյումրու Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության գրասենյակներում։
Մեր տեղեկություններով՝ բերման են ենթարկվել երեք անձ, որոնցից երկուսը կին են։ Ձերբակալվածներից մեկը լրագրող Արամ Դավթյանն է՝ 18-ամյա երիտասարդ, որը առաջիկայում պետք է մեկնի պարտադիր զինվորական ծառայության։
Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ Արամ Դավթյանն ազատ է արձակվել՝ նրա նկատմամբ կիրառվելով չբացակայելու մասին ստորագրություն` որպես խափանման միջոց։
Հարազատների և ծանոթների փոխանցմամբ՝ երիտասարդը այս պահին գտնվում է հուզված վիճակում և ծանր հոգեկան ապրումների մեջ։