Հասարակություն

3 միլիոնը մեծ է 120 հազարից, բայց հայրենիքի` Արցախի տարածքը թանկ է 3 միլիոնից

3 միլիոնը մեծ է 120 հազարից, բայց հայրենիքի` Արցախի տարածքը թանկ է 3 միլիոնից

Պետք չի Գուրգեն Արսենյանի խոսքերին ի պատասխան գոռգոռալ, հայհոյել։ Հարկավոր է հիմնավոր պատասխանել։

Արսենյանի տեսությունը, որը նաև իշխանության կուրսն է` կարճ ասում է.

3 միլիոնը մեծ է 120 հազարից, հետևաբար 3 միլիոնի կյանքի գնով չարժի փրկել հայրենիքի մի հատվածը` Արցախը, ու պետք է այն զիջել։

Պատասխանը Գուրգեն Արսենյանին և այլոց.

3 միլիոնի կազմից ՀՀ այն հայաստանաբնակները, որոնք համամիտ են հիշյալ տեսությանը` կարող են արտագաղթել Նորվեգիա, Ադրբեջան կամ ՌԴ և փրկեն իրենց ֆիզիկական կյանքը։

Իսկ հայրենիքի յուրաքանչյուր սանտիմետրը ավելի թանկ է, քան ցանկացած քանակի մարդկանց կյանքը, հետևաբար ՀՀ֊ում կմնան, չեն արտագաղթի և կպայքարեն այն անձինք, որոնց համար ստամոքսը կուլտ չի։

 

Տիգրան Մուրադյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image