Հորմուզի նեղուցն ամբողջությամբ փակ է մինչև Միացյալ Նահանգների կողմից տարածաշրջանում միջամտության դադարեցումը, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը, հաղորդում է PressTV-ն։
«ԻՀՊԿ ռազմածովային ուժերը հավելում են, որ այս միջադեպից հետո Հորմուզի նեղուցը փակ է մինչև հետագա ծանուցում, և ոչ մի նավի թույլատրված չի լինի տարանցել տարածաշրջանով մինչև ԱՄՆ-ի ներգրավվածության ավարտը», - ասել է կորպուսը՝ հավելելով, որ Վաշինգտոնը ցույց է տվել իր անկարողությունը պահպանել փոխըմբռնման հուշագրի պայմանները։
ԻՀՊԿ-ն պարզաբանել է, որ որոշումը պայմանավորված է նեղուցում տեղի ունեցած նոր միջադեպով։