Հասարակություն

Ականի պայթյունից ծանր վիրավորված ՊԲ փոխգնդապետն արդեն աշխատանքի է գնում

Ականի պայթյունից ծանր վիրավորված ՊԲ փոխգնդապետն արդեն աշխատանքի է գնում

Նոյեմբերի 23-ին Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղի մերձակայքում ականի պայթյունից վիրավորում էին ստացել զոհված զինծառայողների մարմինների փոխանակման համատեղ խմբերից մեկի անդամներ ՊԲ փոխգնդապետ Վլադիմիր Հարությունյանը, ՌԴ խաղաղապահ ուժերի սպա, վերոնշյալ խմբի ղեկավարը՝ կոչումով փոխգնդապետ, Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների ծառայության չորս աշխատակից, պայթյունի հետևանքով զոհվել էր ադրբեջանական բանակի կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Բաբեկ Սամիդլին։

Ծանր վիրավորված արցախցի փոխգնդապետն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Հարությունյանի կինը` Սոֆյա Թևոսյանը, «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ամուսինը փոքր-ինչ ապաքինվել է։

«Աչքի մեկը՝ կույր, ոտքի մեկը՝ կարճ (մի քանի սանտիմետր)։ Մի քանի անգամ վիրահատություն է տարել։ Ականջները պետք է վիրահատվեն։ Մի ականջը չի լսում, մի ականջն էլ վատ է լսում։ Մեկը հնարավոր է վերականգնել, մյուսի բոլոր նյարդերը մահացած են, հնարավոր չի լինի։ Փառք Աստծո, ողջ է, ամեն ինչ նորմալ է։ Արդեն աշխատանքի է գնում», - ասաց տիկին Թևոսյանը։

Ամուսիններն արդեն տեղափոխվել են Ստեփանակերտ։ Պետությունը վիրահատության հետ կապված բոլոր ծախսերը հոգացել է։

Վլադիմիր Հարությունյանը 44-օրյա պատերազմի օրերին զորահավաքային ռեսուրսից կազմված երկու վաշտի հետ Մատաղիսում մասնակցել էր մարտական գործողություններին։ Այդ օրերին իր գլխավորած վաշտից 2 զինծառայող զոհվել էին։ Նոյեմբերի 23-ին Մատաղիսում ականի պայթյունից վիրավորվել էր, երբ գնացել էր զոհված զինծառայողների մարմինները որոնելու և այնտեղից դուրս բերելու աշխատանքների համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image