Հասարակություն

Առողջապահության վարչության պետը նոր պաշտո՞ն կունենա                

Առողջապահության վարչության պետը նոր պաշտո՞ն կունենա                

Մեր տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետարանի առողջապահություն վարչության պետ Անի Չիլինգարյանը կանցնի այլ աշխատանքի, որի «հովանավորն» է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Առնակ Ավետիսյանը:Չիլինգարյանը նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի «անմնացորդ նվիրված» կադրերից է, ում ջանքերի շնորհիվ «ԱսթրոնԹրավել» ՍՊԸ-ում վաճառքի խորհրդատուից դարձավ մարզի առողջապահության վարչության պետ: 

Առնակ Ավետիսյանին հարցրեցինք՝ ճի՞շտ է արդյոք այն տեղեկությունը, որ Կոտայքի մարզպետարանի առողջապահության վարչության պետը ԱԺ աշխատակազմում աշխատանքի կանցնի. «Ես նման տեղեկություն չունեմ: Անի Չիլինգարյանի աշխատանքի հետ կապված որեւէ քննարկում չկա այս պահին»,-ասաց Ավետիսյանը: 

Նշենք, որ նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզպետ նշանակվելուց հետո մարզպետարանում բարձր պաշտոնները բախշեց իր հետ «քայլարածների» միջեւ: Երբ նշանակվեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար, որոշեց, որ իր թիմի նվիրյալները եւս բարձր պաշտոններ զբաղեցնեն: Կոտայքի մարզպետարանի Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության արդեն նախկին պետ Գրիգոր Գուլյանը նշանակվեց շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար: Մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը նշանակվեց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար։«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար նշանակվեց Պետրոսյանի օգնական Պավել Ցուգունյանը: Այս շարքը կարելի է շարունակել:  

Կոտայքի մարզում երկու «քայլարածների»՝ Ռոմանոս Պետրոսյանի եւ Սասուն Միքայելյանի միջեւ «հակամարտությունը» ավարտվեց այսպես: Պետորոսյանն իր թիմին առաջ տարավ, հիմա էլ՝ մարզպետարանը «գրավեցին» Սասունականները: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image