Հակակոռուպցիոն դատարանում այսօր տեղի է ունենում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի (լիազորությունները կասեցված են) գործով դատաքննությունը։ Այսօրվա նիստին պաշտպանական ճառով հանդես է գալիս նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։
Պաշտպանը իր ճառում հրապարակեց ԱԱԾ պետի տեղակալի և Ռուբեն Վարդազարյանի միջև խոսակցությունների բովանդակությունը։
«Որեւէ տիպի սպառնալիք, պահանջ չի հնչել, այսինքն՝ Անդրանիկ Սիմոնյանը փաստացի ասել է, որ,ե թե դա օրենքով հնարավոր է, դրա համար հիմքեր կան, ապա կանի, իսկ Վարդազարյանը շնորհակալություն է հայտնել։ Ինչ էլ կայացներ դատավորը, օրինական որոշում էր լինելու։ Մեղադրողը չի էլ կարա ուրիշ բան ասել։ Այս խոսակցությունից պարզվեց, որ ԲԴԽ նախագահը անհանգիստ լինելով դատական իշխանության հեղինակության համար, դատավորին խնդրել է, որ գործին ավելի ուշադիր նայի,եւ, եթե հիմքեր կան ամբաստանյալի նկատմամբ գրավ կիրառելու, կիրառի։ Միթե՞ սա հանցագործություն է, ո՞ր ապացույցներից է մեղադրանքի կողմը եկել եզրակացության, որ Վարդազարյանը ԲԴԽ նախագահի պաշտոնական դիրքը օգտագործելով միջամտել է արդարադատության իրականացմանը»։
Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի՝ Ռուբեն Վարդազարյանը Signal հավելվածի միջոցով կապ է հաստատել Անդրանիկ Սիմոնյանի հետ եւ վերջինիցս պահանջել (խնդրանքի եղանակով) փոխել հայտնի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը։ Վարդազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Հիշեցնենք նաեւ, որ խոսքը նույն Անդրանիկ Սիմոնյանի մասին է, որը այս գործից հետո նոր պաշտոն ստացավ՝ դառնալով ՀՀ ԿԱ ԱԱԾ տնօրենի տեղակալ։