Միջազգային

Հզոր հարվածին հաշված ժամեր են մնացել․ Պուտինի հրամանն է

Հզոր հարվածին հաշված ժամեր են մնացել․ Պուտինի հրամանն է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը, հնարավոր է, պատրաստվում է հարված հասցնել երկրին՝ օգտագործելով «Օրեշնիկ» համակարգը։ Նա պնդել է, որ այս տեղեկատվությունը ստացվել է ուկրաինական հետախուզությունից։

Զելենսկին կոչ է արել քաղաքացիներին ուշադիր արձագանքել օդային տագնապի ազդանշաններին և անհրաժեշտության դեպքում ապաստան գտնել։

«Մենք հնարավորինս լավ ենք պատրաստում մեր օդային պաշտպանությունը և արդարացիորեն կարձագանքենք ռուսական ցանկացած հարվածի», - ընդգծել է նա։

Միևնույն ժամանակ, Կիևում ԱՄՆ դեսպանատունը նույնպես զգուշացրել է առաջիկա 24 ժամվա ընթացքում հնարավոր լայնածավալ հարձակման մասին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image