Գիտնականները սեպտեմբերի 3-ին Արեգակի վրա գրանցել են M դասի չորս հզոր բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից:
Օրվա ամենահզոր բռնկումը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 20:02-ին։
«Ռենտգենյան տիրույթում 3813 (S18E51) արևային բծերի խմբում հայտնաբերվել է 27 րոպե տևողությամբ M3.4 բռնկում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Արեգակնային բռնկումները, կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից, բաժանվում են հինգ դասի՝ A, B, C, M և X:
Բռնկումները սովորաբար ուղեկցվում են արեգակնային պլազմայի արտանետումներով, որոնց ամպերը, հասնելով Երկիր, կարող են մագնիսական փոթորիկներ հրահրել։