Սպորտ

Ուր է տեղափոխվում հայ հարձակվող Ռանոսը. որքան են վճարելու

Ուր է տեղափոխվում հայ հարձակվող Ռանոսը. որքան են վճարելու

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կարող է շարունակել Իսպանիայում։ 22-ամյա ֆուտբոլիստը մոտ է «Տեներիֆե» տեղափոխվելուն, որը հանդես է գալիս իսպանական Սեգունդայում։

Կողմերն արդեն համաձայնության են հասել Ռանոսի լիարժեք տրանսֆերի շուրջ։ Իսպանական ակումբը ֆուտբոլիստի համար պայմանագիր կկնքի՝ ձեռք բերելով նրա ամբողջական տրանսֆոն «Բորուսիա Մյոնխենգլադբախից»։

Տեղափոխության դիմաց «Տեներիֆեն» գերմանական ակումբին կվճարի 300 հազար եվրո, ինչպես նաև նախատեսված հավելավճարներ։ Բացի այդ, «Բորուսիան» կպահպանի ֆուտբոլիստի ապագա վաճառքից ստացվող եկամտի որոշակի տոկոսը։

Սպասվում է, որ Ռանոսի պայմանագիրը նոր թիմի հետ կգործի մինչև 2028 թվականը։ Միաժամանակ, այն կարող է երկարաձգվել ևս մեկ մրցաշրջանով, եթե «Տեներիֆեին» հաջողվի բարձրանալ Իսպանիայի բարձրագույն առաջնություն։

Լրահոս

Ամենաընթերցված

Վերջը

Վերջը

Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա… Ծանո՞թ խոսքեր են: Իսկ հիմա՝ ավելի ուշադի...

×
Gallery Image