Հարգելի՛ հայրենակիցներ,
Հաշվի առնելով վերջին օրերին լրագրողների կողմից բազմաթիվ զանգերն ու հետաքրքրվածությունը՝ ցանկանում եմ հստակ հայտարարել, որ անկասկած շարունակում եմ լինել իմ քաղաքական թիմի կողքին՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ։
Թիմակիցներիս հետ գաղափարական որևէ տարաձայնություն չունեմ։ Ընդհակառակը, այս փուլում իմ գիտելիքներն ու կարողությունները առավել արդյունավետ իրացնելու հնարավորությունը տեսնում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության շրջանակներում՝ որպես կուսակցության անդամ, Ազգային Ժողովից դուրս, որտեղ նույնպես շատ կարևոր և ծավալուն աշխատանք ունենք անելու։
Ես միանշանակ կողմ եմ Ազգային Ժողովի պատգամավորական մանդատների ստանձնմանը և համոզված եմ, որ դա ճիշտ և պատասխանատու քաղաքական որոշում է։
Ցանկացած քաղաքական ուժի համար բնական և ընդունված գործընթաց է տարբեր իրավիճակներում թիմի անդամների դերերի ու պատասխանատվությունների վերադասավորումը։ Կարևորը ընդհանուր նպատակի շուրջ համախմբված և համակարգված աշխատանքն է։
Լիովին աջակցում եմ Սամվել Կարապետյանին, Նարեկ Կարապետյանին և «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։ Վստահ եմ, որ միասնական աշխատանքի, փոխադարձ վստահության և հետևողականության շնորհիվ մենք կհասնենք մեր գլխավոր նպատակին՝ ունենալ ուժեղ, անվտանգ և զարգացող Հայաստան։
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են մեր քաղաքական թիմի գործունեությամբ և շարունակում են վստահել մեզ։
Արթուր Դանիելյան