«Ապրելու Արվեստ» կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ յոգայի առաջատար վարպետներից Սվամի Ջյոտիրմայան սեպտեմբերի 21-ին ժամը 16:00-17:00-ը առցանց զրույց և «մեդիտացիա է անցկացնելու Հայաստանի համար»։ «Հրապարակը» «Ապրելու Արվեստ» հիմնադրամի տնօրեն Ապրես Զոհրաբյանից հետաքրքրվեց, թե ինչ է նշանակում՝ «Հայաստանի համար»։
Վերջինիս խոսքով՝ միայն այն, որ իր լսարանը լինելու են հայերը, Յոգ Ջյոտիրմայան շփվում է տարբեր լսարանների, նաև ազգությունների, հետ և այնպես է ստացվել, որ այս անգամ համաձայնել է ոչ կոմերցիոն հիմունքներով շփվել մեր լսարանի հետ։ «Ե՛վ ինքն է առաջարկել, և՛ մենք։ Այս անգամ ուղղակի նենց եղավ, որ Սեպտեմբերի 21 է՝ մեր անկախության տոնը ու նաև Սեպտեմբերի 21-ը մեդիտացայի միջազգային օրն է»,-ներկայացրեց Զոհրաբյանը։
Մեկ ժամանոց հանդիպման ընթացքում յոգը հադես կգա խոսքով, այնուհետև հայ լսարանին կուղեկցի դեպի խորը մեդիտացիա և այն ձեռք բերելու փորձառնություն։
Միջոցառումը կանցկացվի Հայաստանի յոգայի ֆեդերացիայի դահլիճ ում կամ «Զումով»՝ որևէ հարմար վայրից։